ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ զինծառայողներին տեսնել Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում:
«Ազնվորեն կբացատրեմ. մենք անվտանգության ընդհանուր տարածք ունենք: Եվ այդ տարածքում մեր պարտականություններն ունենք: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը ենթադրում է բոլոր դաշնակիցների համաձայնությունն այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են արտասահմանյան զինված ուժերի տեղակայմանն իրենց տարածքներում»,- ասել է Լավրովը:
--00—ԼՄ