ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովին 70 ամյակի կապակցությամբ ՝ պարգևատրելով Ստոլիպինի անվան մեդալով: Միշուստինը նշել է, որ Լավրովը ողջ երկրի հպարտությունն է: Այս մասին տեղեկացնում է РиаНовости-ն:
Միշուստինն ընգդծել է, որ կառավարության անդամների համար մեծ պատիվ է աշխատել այնպիսի մասնագետի հետ, որին գիտեն և հարգում են ամբողջ աշխարհում:
«Մենք բարձր ենք գնահատում դժվար իրավիճակներում արժանապատվության պահպանման ձեր շնորհը: Դուք շատ պինդ և հետևողականորեն պաշտպանում եք համաշխարհային հարթակում Ռուսաստանի շահերը, և Դուք ոչ միայն ռուսական դիվանագիտության հպարտություն եք, այլև ողջ Ռուսաստանի:
Նշենք, որ Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգևն է: Այն տրվում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական հարցերի լուծման գործում ունեցած ներդրումների համար: