ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Իրաքի արևմտյան Անբարի նահանգում հրթիռակոծության է ենթարկվել Այն ալ Ասադ ավիաբազան, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի զորքերի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Shafaq News լրատվական հարթակի աղբյուրը։
Անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ, դրանց տեսակն անհայտ է։ Անվտանգության ուժերը գործողություն են սկսել՝ պարզելու այն շրջանը, որտեղից արձակվել են հրթիռները։
«Սպուտնիկ» գործակալության միջազգային ծառայության հետ զրույցում Պենտագոնի խոսնակը հաստատել է Այն ալ Ասադ ավիաբազայում տեղի ունեցած հարձակումը։ Նա հայտնել է, որ հարվածի հետևանքով տուժածներ չկան, ռազմակայանը չի վնասվել։ Պենտագոնի խոսնակը հավելել է, որ առայժմ պարզ չէ, թե հարձակումն իրականացնելու համար ինչ սարքավորում է օգտագործվել կամ քանի արկ է արձակվել։
--00—ՅՄ