Քաղաքացիները պոպկոռնով նայում են, թե ինչպես են խորհրդարանում մսխում պետականությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Քաղաքացիները պոպկոռնով նայում են, թե ինչպես են իշխանությունն ու ընդդիմությունը մսխում պետականությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Իշխանությունն ու ընդդիմությունը կշարունակեն կռվել իրենց կարմիր աթոռների համար նույնիսկ այն ժամանակ, երբ ՀՀ-ի գոյությունը ձևական դառնա, այդպես նրանք մաշեցնում են երկիրը, մինչև վերջնական կորցնենք ինքնիշխանությունը»,-ասաց Խաժակյանը։

Մեր զրուցակցի պնդմամբ, սա առանց ապագայի խորհրդարան է, իրար ծեծելով երկար չեն ձգելու։

Մանրամասները՝ տեսանյությում։ 

--00--ԿԿ