ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է Գազայի վերաբերյալ բանակցությունները ձախողելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

photo_2025-03-01_14-43-1

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական խոսնակ Հազեմ Քասեմը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների ձախողման պատասխանատուն Իսրայելն է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Al-Araby հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

Խոսնակը նաև ընդգծել է, որ Իսրայելը ցանկանում է վերադարձնել իր գերիներին՝ պահպանելով Գազայում ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը: Նա պնդել է, որ իսրայելցիները խուսափում են պատերազմը դադարեցնելու և իրենց զորքերը Գազայից ամբողջությամբ դուրս բերելու պարտավորությունները կատարելուց: 

Ըստ Քասեմի՝ պաղեստինյան կողմի համար անընդունելի է հրադադարի առաջին փուլի երկարաձգումը Իսրայելի առաջարկած տարբերակով: Նա գտնում է, որ Իսրայելը, խառնելով խաղաքարտերը, փորձում է իրավիճակը վերադարձնել սկզբնակետին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ