ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները երկուշաբթի՝ ժամը 𝟏𝟑:𝟎𝟎-ին, հրավիրում են բոլորին միանալու ակցիային՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ․
«Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին»։
«𝟐𝟖 հասարակական կազմակերպություններ ստորագրել են բաց նամակ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:
Ակցիայի ժամանակ նամակը պաշտոնապես հանձնվելու է ԿԽՄԿ երևանյան գրասենյակին:
Կկազմակերպվի բողոքի խաղաղ ցույց՝ իրազեկելու միջազգային հանրությանը:
Միացե՛ք:
Յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը ցույց է տալիս մեր միասնականությունը և վճռականությունը:
Խրախուսվում է ակցիային մասնակցությունը
• Հայերեն և անգլերեն պաստառներով՝ #𝐅𝐫𝐞𝐞𝐀𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚𝐧𝐇𝐨𝐬𝐭𝐚𝐠𝐞𝐬, #𝐒𝐚𝐯𝐞𝐑𝐮𝐛𝐞𝐧𝐕𝐚𝐫𝐝𝐚𝐧𝐲𝐚𝐧 հեշթեգերով
• Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների նկարներով
ԿԽՄԿ-ն ունի բացառիկ մանդատ և պարտավորություն՝ պաշտպանելու բանտարկյալներին, հատկապես էթնիկ հատկանիշով հետապնդվող և քաղաքական պատճառներով դատվողներին:
Հանդիպում ենք՝ մարտի 𝟑–ին՝ ժամը 𝟏𝟑:𝟎𝟎-ին, Նաիրի Զարյան 𝟕𝟑/𝟑 հասցեում»,- ասվում է հաղորդագրությունում։
--00—ԱՀ