Ֆրանսիական Լա Ռեյունիոն կղզում հզոր ցիկլոնի հետևանքով 4 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

,

«Գարանս» ցիկլոնի հետևանքով ֆրանսիական Լա Ռեյունիոն կղզում առնվազն 4 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: 

Քամու արագությունը հասել է մինչև 155 կմ/ժամի:  

Տեղի բնակչությանը հորդորել են զգույշ լինել և սահմանափակել ուղևորությունները:

953 մարդ պատսպարվել է կենտրոններում, 160 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության, իսկ 310 հազարը՝ առանց ջրի: 


--00--ԱՀ