ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են շարքային զինծառայող Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ բանակի զինծառայողը ինքնակամ լքել է Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը:
Հիշեցնենք, որ Արցախի ոստիկանությունն հայտնել էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ադրբեջանցի քաղաքացու հայտնաբերման և ձերբակալության մասին: