ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Հայաստանում Ֆրանսիայի գործող դեսպան Ժոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի 25-ի պաշտոնական հրամանագրով դեսպանի պաշտոնում նշանակվել է Անն Լույոն:
«Շնորհավորում եմ Անն Լույոյին, որը պաշտոնական հրամանագրով նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Ամենայն հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու և հիանալի առաքելության ընթացքում»,- գրել է Լաքոթը։
--00—ԼՄ