Ինչպիսին քաղաքացին է, այնպիսին երկիրն է․ Արտակ Զաքարյանի՝ Գիտելիքի օրվա ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

արտակ

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբույան էջում գրառում է արել՝ Գիտելիքի օրվա հետ կապված։

«Այսօր Հայաստանում, հարյուր հազարավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, սովորականից ավելի վաղ արթնացել են, կոկիկ հագնվել և ուղևորվել դեպի հարազատ դպրոց կամ ԲՈւՀ։

Թվում է, թե ընդամենը դասերը վերսկսելու օր է։

Ինձ համար գիտելիքի տոնը Հայրենիքի լինելիության, պետության զարգացման, հանրային բարօրության, երջանիկ և անվտանգ ապագայի, հայեցիության, դաստիարակված քաղաքացու, արժանապատիվ Հայի, պատվախնդիր անհատի, առողջ հասարակության տոն է։

Չէ՞, որ մեր բոլորիս նպատակը կրթված, գիտակից, դաստիարակված և հայեցի սերունդ-հասարակություն ունենալն է։

Ինչպիսին որ քաղաքացին է, այնպիսին էլ նրա երկիրն է։ Գերմանիան հզոր է ոչ թե իր ղեկավարների, այլ գերմանացիների շնորհիվ։ Իսրայելը՝ հրեաների շնորհիվ, Ճապոնիան՝ ճապոնացիների։

Այսօր, գիտելիքի օրվա այս գերկարևոր խորհրդով ցանկանում եմ, որ ի վերջո գա այն ժամանակը, երբ Հայաստանը կհզորանա հայերի շնորհիվ։ Ցանկանում եմ, որ Հայաստանում չլինեն դավաճան նիկոլներին նոր Քրիստոս հռչակող հետամնաց շերտեր, չլինեն անգրագիտության շնորհիվ սեփական Հայրենիքը չճանաչող, և թուրքական իշխանություն (ՔՊ) Հայաստանում հանդուրժող խմբեր։

Չեմ ցանկանում քաղաքականացնել օրվա խորհուրդը։

Մեր աշակերտներին, ուսանողներին և կուրսանտներին բարի ճանապարհ դեպի մարդկության ամենաթանկ ձեռքբերումը՝ դեպի գիտելիքներ»։

--00—ԼՄ