ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
1991թ-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում հայտարարվեց Արցախի անկախության մասին։
Տարիներ շարունակ հենց այդ օրը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Արցախ, սակայն 44-օրյա պատերազմի ողբերգական իրադարձություններից հետո այս տարի ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նախագահ Արմեն Սարգսյանը և ոչ էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն այցելելու Ստեփանակերտ։
Արդյո՞ք պաշտոնական Երևանը, չեղարկելով բարձրաստիճան այցերը, սրանով փորձում է «չառաջացնել ավելորդ» լարվածություն Ադրբեջանի հետ։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով, ստեղծված իրավիճակում Արցախը մենակ է մնացել։
Մանրամասները՝ տեսանյութում։