ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1810-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Մասիս քաղաքի հատվածում միմյանց են բախվել Հրազդան քաղաքի 35-ամյա բնակչի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի և Մասիս քաղաքի 79-ամյա բնակչի կողմից վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վարորդը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նշանակվել դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
--00--ԿԿ