ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է լույս աշխարհ եկել։ Այս մասին տեղեկացրել է Մասիս Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից 10.02.2020թ-ին Մասիս Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք ՀՍԿԱ բալիկ, 5 կգ 500 գրամ քաշով 60 սմ հասակով»,- ասված է ԲԿ-ի գրառման մեջ։