ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից:
Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ բանկն իր գործուն մասնակցությունն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումներին, կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և բարեփոխումներին, ներկայացրել է ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը:
Նիկոլայ Պոդգուզովը բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ ընդգծելով ԿԲ և ԵԱԶԲ արդյունավետ գործընկերության փաստը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր, որոնցում ԵԱԶԲ-ն կարող է դերակատարում ունենալ:
--00--ԱԹ