ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
«Առաջիկայում ցավոտ, սուր հարցեր և զիջումներ կարող են լինել, մենք պետք է հստակ հասկանանք, թե սեղանին ինչ պայմանավորվածություններ կան դրված, որ մենք` որպես խորհրդարանական ընդդիմադիր ուժ, կանխենք և թույլ չտանք զիջումներ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ադրբեջանցիների կողմից որոշ ժամանակ փակ պահելու հանգամանքին:
«Գորիս-Կապան ճանապարհը բացվեց, երբ երկրի ղեկավարը հայտարարեց, որ դա ՀՀ ինքնիշխան տարածք չէ, այստեղ ուղիղ կապ եմ ես տեսնում: Ո՞ր քարտեզներին է հղում անում Փաշինյանը, երբ ասում է, որ ճանապարհի այդ հատվածը հայկական չէ»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ