ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերքել է լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են։
«Նման բան չկա, պարգևավճարները բոլորը սահմանված կարգով ստանալու են։ Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել», - ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
«Ես հո դահի՞ճ չեմ, որ պատժեմ ԱԻՆ նախարարը՝ չպատվաստված աշխատակիցների մասին»,-հավելեց Փիլոյանը։
Թե հոկտեմբերի 1-ից հետո ինչ է լինելու չպատվաստված աշխատակիցների հետ՝ նախարարը չասաց։
«Հոկտեմբերին կխոսենք այդ թեմայով», - ասաց նախարարը։
--00--ԿԿ