ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հայաստանի հետ ORSIS ընկերությունը կրկին կաշխատի։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի ասել է ընկերության գլխավոր նախագծող Մաքսիմ Բայմետովը։
«Հաջողվել է․ Բանակ-2021 ցուցահանդեսին ընկերության ղեկավարությունը հանդիպել է հայկական ռազմական գերատեսչության պատվիրակության հետ, պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ»,- ասել է Բայմետովը։
Նա նշել է, որ հայկական կողմից մեծ հետաքրքրություն են հայտնել ORSIS-ի արտադրած սպառազինությունների ներկայացված ամբողջ շարքի, ներառյալ առաջադեմ մոդելների նկատմամբ․
«Այսօր ընթանում են մի շարք նախապայմանագրային բանակցություններ Երևանի հետ, և մենք կարող ենք ասել, որ ORSIS-ը նոր դրական էջ է բացել հայկական կողմի հետ համագործակցության առումով»։
--00—ՄՀ