Բաքուն իրավունք չունի պահանջել ՀՀ-ից՝ զենք չգնել, իրենք նորագույն զինատեսակներ են անհագ գնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 23, 24News

Ադրբեջանը բարոյական և իրավական առումներով իրավունք չունի պահանջելու, որ Հայաստանը սպառազինություն ձեռք չբերի, 44-օրյա պատերազմից հետո մեծ կորուստներ ենք ունեցել։ ԶՈւ-ի առաջ խնդիր է դրված ապահովել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որը հնարավոր չէ իրականացնել, եթե ռեֆորմներ չարվեն, որի մեջ մտնում է նաև ռազմատեխնիկական նոր միջոցների ձեռքբերումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ադրբեջանի պաշտպանության ծախսերն ամեն տարի ավելանում են, նորագույն զինատեսակներ են գնում, անհագ հարստացնում են իրենց ռազմական պոտենցիալը, զինանոցը։ Ինչքան էլ զինվենք, շատ հեռու ենք Ադրբեջանի բանակի ռեսուրսները ունենալուց, մեր խնդիրն է՝ պաշտպանել տարածքային ամբողջականությունը։»,- հավելեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ