ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Գեղամասար համայնքի բնակիչների դժգոհությանը արձագանքեցին միայն ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը։ Բողոքները հաշվի չեն առնվում, խնդիր է դրված համայնքը ցրվի իշխանության ուզած ձևով, սա քաղաքական հետապնդում է»,- այս մասին 24News-ին ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Համայնքի բնակիչների դժգոհությունը կապված է նաև անվտանգության խնդիրներով։ Գյուղի բնակիչները հերոս են, որ ընտանիքներով ապրում են այդ իրավիճակում: ԱԺ-ում շատ բարձր խոսացողները թող մի օր հյուր գան Կութ, կրակոցները լսեն, կվախենան գիշերը մնան: Հաշվի չի առնվում այս իրավիճակը, և այս ամենը բերում է բնակիչների հիասթափության, եթե մեկ տարի հետո գյուղերը դատարկվեն, այն կբերի պետականության խնդրի, չեմ ուզում բանը դրան հասնի»,- նշեց համայնքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ