ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորությամբ այցելել է Նախիջևան։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպմանը կողմերն շոշափել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հարցերին: Մասնավորապես, Նախիջևանի տարածքում կատարվելիք աշխատանքների, զորավարժությունների մասին:
Մուհսին Դերեն ընդգծել է բանակաշինության ոլորտում տարվող աշխատանքների կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների անբաժանելի մաս, և նշել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռազմավարական և աշխարհագրական կարևորությունը:
--00—ՄՀ