ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24 News
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իբր Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող քաղաքացու է ձերբակալել։
Ադրբեջանական ծառայության պնդմամբ՝ 51-ամյա Այդին Զաքի օղլու Զաքիևը «լրտեսել է» ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, պետական անվտանգության և պաշտպանական կարողությունների:
Բաքվից հայտնել են, թե ադրբեջանցին իբրև օգնել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին «թշնամական գործողություններ» իրականացնելիս, տեղեկատվություն է փոխանցել ադբեջանական զինված ուժերի մասին:
--00—ՄՀ