Յամալի հոր կյանքին վտանգ չի սպառնում․ ձերբակալվել է երեք անձ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

ըը

Իսպանիական աղբյուրներից ստացված թարմացված տեղեկատվության համաձայն՝ Լամին Յամալի հայրը դանակահարվելուց հետո գտնվում է կայուն վիճակում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մունիր Նասրաուին հարձակման է ենթարկվել և շտապ տեղափոխվել հիվանդանոց: Հաղորդվել էր, որ «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստի հոր վիճակը գնահատվում է ծանր, սակայն լրագրող Վիկտոր Նավարոյի խոսքով՝ իրականում իրավիճակն ավելի լավ է՝ Նասրաուիի կյանքին այժմ վտանգ չի սպառնում։

«Բարսելոնայի» ներկայացուցիչներն արդեն այցելել են հիվանդանոց՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Հայտնի է նաև, որ ոստիկանությունը ձերբակալել է հարձակմանը մասնակցած երեք անձանց։

Հիշեցնենք, որ քիչ ավելի վաղ հայտնի դարձավ, որ տղամարդը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և հետագա բուժումը կստանա տնային պայմաններում։

--00--ԼՀ