ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել են Աթենք: Այդ մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
--00—ԼՄ