ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը ԵԱՏՄ գործընկերների համար շնորհանդես կներկայացնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-Compete թվային հարթակի ներդրման վերաբերյալ:
Խորհրդակցության օրակարգում ներառված են նաև անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ 2022 թվականի տարեկան հաշվետվության մշակմանը, ԵԱՏՄ իրավունքի մեջ հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտին առնչվող դրույթների ներառմանը, ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառմանն առնչվող և այլ հարցեր:
--00—ԼՄ