ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24 News
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։ Տեսանյութը ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։
Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։ Մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
--00—ՄՀ