ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պետք է ժամանակավոր միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ ՝ Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցի քննարկման ընթացքում: Այս մասին հինգշաբթի կայացած լսումների ժամանակ ասել է հայկական կողմի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը․ գրել է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշված է Հայաստանի կողմից ավելի վաղ ներկայացված հայցում, միջանկյալ միջոցների նպատակն է պաշտպանել և պահպանել Հայաստանի և հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից և կանխել վեճի սրումը ՝ նախքան գործի վեարաբերյալ որոշում կայացնելը։ Այս առնչությամբ Կիրակոսյանը շեշտեց, որ «անհապաղ անհրաժեշտություն կա միջոցներ ձեռնարկել այդ իրավունքները պաշտպանելու համար»:
--00—ՄՀ