ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Բնապահպանական հորինվածքների միջոցով, որին ոչ մեկ չի հավատում, Ադրբեջանը փորձում է արդարացնել և հավերժացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին Հաագայի դատարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Այս պահին Հաագայում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։
Կիրակոսյանը նշեց, որ Հաագայի դատարանը Բաքվին սանձելու վերջին միջոցն է։ Ադրբեջանն անտեսում է ինչպես Հաագայի, այնպես էլ ԵՄ, ԵԽ կոչերը․ «Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ կամ պետք է թողնեն իրենց պապենական տները կամ մնան այնտեղ ու սովամահ լինեն»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ