ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Ես չեմ հասկացել թե ինչ տեսլական ունեն ՀՀ իշխանությունները, միակ բանը, որ հասկացել եմ՝ պարփակվել Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Չեմ հասկացել նաև, թե ինչպես կարելի է Խորհրդային Հայաստանի սահմաններով ունենալ ապագա, երբ քո ճանապարհներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ՝ և՛ դեպի Սյունիք, և՛ դեպի Նոյեմբերյան գնացող»,-նշել է Շիրակի թեմի առաջնորդը:
Խոսելով ՀՀ ներքաղաքական զարգացումներից՝ բանախոսը հավելել է, որ ընդդիմությունն այսօր մեկ խնդիր ունի՝ միավորվել։
«Այսպես պատառ-պատառ եղած ընդդիմությունը ոչ մի բանի հասնել չի կարող, և այդ միավորումը պետք է տեղի ունենա հայրենիքի փրկության գաղափարի շուրջ: Հիմա էլ պետք չէ ընտրությունը ձևավորել միայն Քոչարյանի և Փաշինյանի միջև, ո՛չ նա, ո՛չ նա, հասարակությունը նոր դեմք է ուզում տեսնել»,-շեշտել է Շիրակի թեմի առաջնորդը:
Մանրամասները՝ տեսանյութում: