ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24 News
Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի ամբողջ երկրի տարածքում: Այս մասին Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանման օգտին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է և դրա հիման վրա մենք շփումներ ենք իրականացնում, այդ թվում Թուրքիայի հետ: Այսօր մենք ասում ենք, որ Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի երկրի ամբողջ տարածքում»,-ասել է ռուս պաշտոնյան:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսային շրջանների մի մասը փաստացի գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Առաջիկայում Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ: Ռազմական օպերացիան ընթանալու է այն շրջաններում, որոնք դեռևս քրդերի վերահսկողության տակ են:
--00—ՄՀ