ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որով պահանջում է Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը` Շիրակի մարզպետի պաշտոնից:
«Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:
Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:
Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»:
Նշենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին հաղթել է «Բալասանյան դաշինքը»։
--00—ԼՄ