Գյումրիի տեղամասերից 2-ի դիմաց խախտմամբ ՔՊ թեկնածուի պաստառ է փակցված. «Հայաքվե»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

,

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը տեսագրություններ է տարածել Գյումրուց, ՔՊ-ի կողմից ավագանու ընտրության ժամանակ հերթական խախտման վերաբերյալ:

«Գյումրիում ՔՊ թեկնածուի պաստառով կանգառասրահը գտնվում է ընտրատեղամասից 33 մետր հեռավորությամբ, մինչդեռ պետք է լիներ առնվազն 50 մետր:

«Գյումրու տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը։

Այն տեսանելի է դեպի ընտրատեղամաս մուտքից»,- նշել են նախաձեռնությունում:

Մեկ այլ նմանատիպ խախտում արձանագրվել է նաեւ Գյումրիի 31/39 տեղամասի դիմաց, որտեղ Սարիկ Մինասյանի գովազդային պաստառը ընտրատարածքից 44 մետր հեռավորության վրա:


--00--ԱՀ