ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24 News
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.
«Հոկտեմբերի 22-ին ք․Երևանում «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» -ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանի և Բարույր Բարուժանի կողմից Արցախի բնակիչների համար կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։
Կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային հիվանդություններ։ Հոկտեմբերի 21-ին ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով բոլոր դիմողները կտեղափոխվեն ք․ Երևան։
Տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ առողջապահության նախարարություն կամ զանգահարել 04794-35-65 հեռախոսահամարով»։
--00--ԱԹ