Պետք չէ սրբադասվել Փաշինյանի ֆոնին/ Ամուսնությունս ճիշտ էր/ Ընդդիմությունը սխալներ է անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Արփինե Հովհաննիսյանը չի հեռանում քաղաքականությունից: Տևականը լռության պատճառը տեսակետները, բառապաշարը վերանայելու անհրաժեշտության համար է եղել: Այդ մասին քաղաքական գործիչն ասել է «Մերձքաղաքական զրույց»-ի շրջանակում:

Արփինե Հովհաննիսյանը խոսել է նաև 2016-ին 2018-ի հեղափոխության պատճառների մասին, 44-օրյա պատերազմի պարտության մեղավորների, ինչպես նաև 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության աշխատանքի մասին:

Հաղորդման շրջանակում անդրադարձել է եղել նաև քաղաքական գործչի սիրո պատմությանը, որ 2020-ին պսակվեց ամուսնությամբ: Արփինե Հովհաննիսյանը խոսել է ամուսնու հետ հանդիպման ու  փոխադարձ խանդի մասին:

Հարցազրույցը կարող եք դիտել հետևյալ ենթավերնագրերով. 

1. Չեմ հեռանում քաղաքականությունից,

2. 19.000 դրամ աշխատավարձ եմ ստացել,

3.  Երազանք էր զինվորից գեներալ դառնալը,

4. Օդից ինչ-որ տեղ չեմ հայտնվել,

5. Քաղցր կերպով չեմ զբաղեցրել պաշտոններ,

6. 2018-ի մեղավորներին դեռ փնտրում են,

7. Ինձ չեմ պատկերացրել այս ԱԺ-ում,

8. Ընդդիմությունը նախկինների սխալն է անում,

9. Ամուսնությանս որոշումը ճիշտ էր,

10. Պետք չէ սրբադասվել Փաշինյանի ֆոնին,

11. Ընդդիմությունը իր մեջ նայելու խնդիր ունի,

12. Արածիս համար չեմ ափսոսում:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ