ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
«Նիկոլի հետ ընկերություն չկա այն ժամանակից, երբ հասկացանք՝ միասին է՛լ չենք կարող աշխատել»։ Այդ մասին «Մերձքաղաքական զրուց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ վերհիշելով «Հայկական ժամանակ»-ում աշխատելու 7 տարիները, երբ Նիկոլ Փաշինյանն իր խմբագիրն էր:
Գեղամ Նազարյանը պատմել է նաև 2 ընտանիքների մտերմության, երեխաների փոխադարձ կապվածության մասին՝ խոստովանելով, որ ժամանակին ինչպես իր, այդպես էլ Նիկոլ Փաշինյանի երեխաների համար հեքիաթ է պատել:
Պատգամավորը պատմել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված որդու՝ Աբգարի մասին հիշողություններին, երազների ու տեսիլքների միջոցով Աբգարից ստացած խորհուրդներին. «Աբգարս երազում ինձ ասել է․ «Քեզ չմեղադրես. դու ոչինչ, ոչինչ չէիր կարող անել»»:
Զրույցի շրջանակում անդրադարձ է եղել նաև Գեղամ Նազարյանի քաղաքական գործունեությանը. նա իր ԱԺ ընդդիմադիր գործընկերների աշխատանքը 5 բալանոց սանդղակով գնահատել է 7,5 բալ:
Առավել մանրամասն կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.
00:00 Անոնս,
01:30 Ես ու Նիկոլը 2006-ին հասկացանք՝ միասին էլ չենք կարող աշխատել,
05:33 Աշոտիկին ու Մարիամիկին հեքիաթ էի պատմում,
07:00 Որպես խմբագիր՝ Նիկոլը լավն էր,
10:31 Աբգարիս զոհվելուց հետո իմացա՝ ինչ էր ասել,
15:23 Աստծո մոտ են մեր էրեխեքը,
19:09 «Հերոսների հերոս տղա ունես»․ հադրութցի տաքսիստ,
22:24 Հայրի՛կ, քեզ չմեղադրես,
25:18 ՀՀՇ-ն ծերացավ և մահացավ,
27:09 «17»-ի ցույցի ելույթը վերևից է եկել,
31:15 Անձնականս ստորադասել եմ պետությանը,
33:00 Հիտլեր-Նիկոլ նմանություն կա,
37:03 Այս ԱԺ-ն հակաբնական է,
40:50 Չար նպատակ չեմ ունեցել:
Կարևորը մտքերը՝ շեղատառերով.
- Նիկոլի հետ ընկերություն չկա այն ժամանակից, երբ հասկացանք՝ միասին էլ չենք կարող աշխատել։
- Ասել եմ՝ Նիկո՛լ, հանկարծ խմբագրությունը չշփոթես պետության հետ, աղետ կլինի:
- Նիկոլի հայրը և ես հասկանում էինք, որ այդ բնավորության մարդուն չի կարելի պետություն վստահել։
- Աբգարը մի օր ասաց․ «Հայրի՛կ, չեք ամաչո՞ւմ, որ սպասել եք մինչև 91 թ․, նոր եք անկախացել»։
- Մեր էրեխեքն ասում են․ «Աստծո մոտ ենք, մեզ համար պատրաստված տեղում»։
- Ինձ մեղադրում էի պատերազմը չկանխելու համար․ մտածում էի՝ քիչ եմ պայքարել։
- Ասում էի՝ պետք է 27-ին մեքենա նստեի, գնայի, Աբգարին գրկեի, գցեի ավտոն, բերեի՝ կյանքը փրկեի։
- Աբգարս երազում ինձ ասել է․ «Քեզ չմեղադրես, դու ոչինչ չէիր կարող անել»։
- «17»-ի ցույցի ելույթը ես չեմ ունեցել, իմ Աբգարն է ունեցել իր ընկերների հետ. ինչ ուզել են, ասել եմ։
- Գերմանացիներն ասացին՝ վա ՜յ մեզ, որ անխոհեմ ենք եղել և Հիտլերի նման մեկին բերեցինք իշխանության։
- Նիկոլն ասում է՝ օգնե՛ք ինձ, որ հրաժարական տամ, բայց մենք լավ չենք անում մեր գործը։
- ԱԺ ընդդիմադիրների գործունեությունը 5 բալանոց սանդղակով 7,5 եմ գնահատում։
- Մենք այն ուժն ենք, որ կանգնեց ոտքի ու ասաց․ «Ընկե՛ր, չես կարող վարչապետ լինել»։
- Նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ն և Փաշինյանը առնվազն 30 տարի պետք է քաղաքականությամբ չզբաղվեին։
--00—ԼՄ