ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24 News
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը։
Այսօր նիստի ժամանակ պաշտպանն անհամաձայնություն է հայտնել դատարանի գործողությունների հետ՝ նշելով, որ այդպես էլ չի ստացել քննվող գործի ամբողջական նյութերը։ Դատարանը պաշտպանական կողմին տրամադրել է նյութերի միայն 75 հատորը և դրանց ծանոթանալու համար տվել մեկ շաբաթ ժամանակ։
--00—ՄՀ