ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացուց վերցրել են անձնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քոռ խոզի» գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել:
«Իմ պաշտպանյալ Արմեն Աստարյանին մեղադրանք է առաջադրվել Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար:
Պարոն Ասատրյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը չեռանալու մասին: Պաշտպնական կողմը նախապատրաստում է մի շարք միջնորդություններ, այդ թվում դատադիմանկարային, քանի որ արարքը կարող է համարվել ծանր վիրավորանք բացառապես այն պարագայում, երբ վարույթով հերքվի, որ արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը»։