ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24 News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Աստանա»-ի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանը որակազրկվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրում «Կայրաթի» դեմ հանդիպումից հետո երկրպագուների հասցեին անհարգալից ժեստի համար։Ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ ամսով:
Ավելի վաղ` լուրեր կային, որ հայ կիսապաշտպանը մոտ է ղազախական ակումբից հեռանալուն:
--00—ՄՀ