ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը ևս աճում է:
Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել է նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն` հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար»,- ասվում է հայտարարությունում:
--00—ՄՀ