ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միզիյոյևը, որը երկրորդ ժամկետով առաջադրվել էր պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 24-ին կայացած ընտրություններում, հաղթել է հավաքելով քվեների 80,12 տոկոսը: Այս մասին հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաևը հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի նիստում, որտեղ հաստատվել են ընտրությունների վերջնական արդյունքները։
«Շավքաթ Միրզիյոյևի օգտին, որն առաջադրվել Էր Ձեռնարկիչների և գործարար մարդկանց շարժման – Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից, քվեարկել Է 12 988 964 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 80,12 տոկոսը»,- ասել Է նա:
Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի ղեկավարի տեղակալ Մաքսուդա Վորիսովան, «Միլիյ թիքլանիշ» («Ազգայն վերածնունդ») դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալիշեր Քոդիրովը, Էկոլոգիական կուսակցության ղեկավար Նարզուլո Օբլոմուրադովը եւ «Ադոլատ» («Արդարություն») սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բահրոմ Աբդուհալիմովը:
Միրզիյոյևն առաջադրվել էր երկրորդ նախագական ժամկետի համար, առաջին անգամ նա Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 2016 թվականի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել պետության ղեկավար Իսլամ Քարիմովի կյանքից հեռանալուց հետո, որը երկիրը գլխավորում էր 1989 թվականից
--00—ՄՀ