ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը բարելավել է իր վարկանիշը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտվեց Սիուդադ դե Սևիլիա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 132 շախմատիստներ:
Մրցաշարում հաջող հանդես եկավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 7 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը։ Գրիգորյանը նաև 4 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։
--00—ՄՀ