ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24 News
Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»․ գրել է Armsport.am։
25-րդ րոպեին հաշիվը բացեց Վինիսիուս Ժունիորը։ 41-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։
72-րդ րոպեին Քարիմ Բենզեման երկրոդ անգամ առաջ մղեց «Արքայական ակումբին»։ 83-րդ րոպեին Անսու Ֆատեն խփեց կատալոնացիների երկրորդ գոլը։ Լրացուցիչ ժամանակի 98-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն դարձավ հաղթական գոլի հեղինակ։
--00—ՄՀ