ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով, այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականացնում են օրական 20000-ից ավել պատվաստում», - նշել է նախարարը։
Ավանեսյանը քաղաքացիներին կոչ է արել օր առաջ պատվաստվել, կանգնել բժիշկների կողքին, օգնել հաղթահարելու այս աղետը։
--0--ԿԿ