ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։
Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։
Մանրամասն տեղեկությունների համար տես՝ travel.state.gov։
--00--ԿԿ