ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Առնվազն 11 ամերիկյան նահանգներ հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից խոշոր ընկերությունների աշխատակիցների վերաբերյալ տրված` կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման հրահանգի դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Միսսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտտը հայտնել է, որ պարտադիր պատվաստման դեմ հանդես եկող և պարտադրանքը դադարեցնելու կոչ անող նահանգների կոալիցիայում ընդգրկվել են Միսսուրին, Արիզոնան, Նեբրասկան, Այովան, Արկանզասը, Մոնտանան, Ալյասկան, Վայոմինգը, Նյու Հեմփշիրը, Հարավային Դակոտան և Հյուսիսային Դակոտան: Դատական հայցին միացել են նաև մի քանի կազմակերպություններ:
--00--ԱԹ