ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ, թե ամբողջությամբ պատվաստվելն ի՞նչ առավելություններ է տալիս:
«Համաձայն ԱՄՆ CDC-ի վերջին վերլուծությունների՝ ամբողջական պատվաստվածները՝
3 անգամ ավելի քիչ են հիվանդանում COVID-19-ով
COVID-19-ով հիվանդանալու դեպքում 2 անգամ ավելի քիչ են դիմում բժշկական օգնության կամ հոսպիտալացվում
Մահվան հավանականությունը 7 անգամ ցածր է ամբողջական պատվաստվածների շրջանում։
Պաշտպանե՛ք Ձեզ և Ձեր շրջապատին` պատվաստվելով և միաժամանակ հետևելով հակահամաճարակային կանոններին»,- հայտնում են ԱՆ-ից։
--00--ԱԹ