ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հեռախոսացրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ՝ հաշվի առնելով, որ մոտենում է ԼՂ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության առաջին տարելիցը:
Ճշտվել են կողմերի դիրքորոշումները՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ: ՌԴ ԱԳ նախարարը շեշտադրել է ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերի՝ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը:
--00--ԱԹ