ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունում։
Ինչպես նշված է նույն հաղորդագրությունում, Լավրովն ու Բայրամովն «ափսոսանք» են հայտնել, որ Երևանը հրաժարվել է մասնակցել այդ բանակություններին, որի ընթացքում պետք է քննարկվեին խաղաղության պայմանագրի օրակարգի հետ կապված հարցեր։
--00—ԼՄ