ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նախորդ օրը Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել են։ Նրանք ափսոսանք են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշման կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
--00--ԱՀ