ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 33 949-ով: Դա առավելագույնն է COVID-19 համավարակի ընթացքում։ Այս մասին վկայում են հ Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի նոյեմբերի 4-ին հրապարակված տվյալներից։
Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր 2021 թվականի ապրիլի 22-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 29 518 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 165 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ համավարակի սկզբից Գերմանիայում վարակվել է 4 672 368 բնակիչ։
--00—ՄՀ