ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24 News
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են:
Արագածոտնի մարզպետարանի փոխանցմամբ, աշխատանքների շրջանակներում՝
- Սալիկապատվում են համայնքի կենտրոնական հատվածի մայթեզրերը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ,
- Նախատեսվում է եկեղեցու հարակից կենտրոնական այգում կառուցել շատրվան, բարեկարգել հարակից տարածքները, ինչպես նաև կատարել հրապարակին հարակից տարածքում տեղակայված տաղավարի տանիքի փոխարինում
- Համայնքային կենտրոնի հին ճաղավանդակների փոխարինում, տարածքի ձևավորման և բարեկարգման աշխատանքների իրականացում
- Համայնքի հին և նոր գերեզմանատներում նախատեսվում է իրականացնել տաղավարի սպասասրահի և ցանկապատի կառուցման և բարեկարգման աշխատանքներ
Ծրագրի արժեքը 12մլն դրամ է, որի 30%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում նաև ավելի քան 155 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում. ասֆալտապատվում է ընդհանուր 3.3կմ երկարության համայնքային նշանակության ճանապարհ:
--00—ՄՀ